Մեր մասին

«Մագնոն»-ը խաղահրապարակի և սպորտային սարքավորումներ արտադրող միակ մասնագիտացված ընկերությունն է ՀՀ-ում, որի արտադրանքը համապատասխանում է ԱՄՆ-ի ապահովության չափանիշներին և ունի համապատասխանության սերտիֆիկատ: Ընկերությունը շուկայի առաջատարն է իր որակով:

Ճկունությունը և հաճախորդներին անհատական մոտեցումը մեր ընկերության առավելություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին կատարել գնումներ՝ իր ճաշակին և ցանկություններին համապատասխան: Մեր արտադրանքը կարող է լինել և՛ մատչելի, և՛ շքեղ:

Սկսած 1998թ.-ից ընկերությունը տեղադրել է ավելի քան 820 խաղահրապարակ Հայաստանի 10 մարզում՝ 37 քաղաքում և 615 գյուղում:

Ընկերությունը սերտ համագրոծակցում է հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների հետ ու միշտ ունենում է իր ներդրումը ծրագրերում: 

Մենք արտադրում ենք այն, ինչ Դուք ցանկանում եք:


Մեր պատմությունը

1976թ. ձեռնարկությունը հիմնադրվել է որպես Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն) «Ավանգարդ» գիտաարտադրական միավորման մասնաճյուղ, որը զբաղվում էր գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքներով:

1985թ. վերաանվանվել է «Մագնոն» հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի:

1998թ. մասնագիտացել է մանկական խաղահրապարակների նախագծման եւ պատրաստման մեջ:

1999թ. փետրվարից ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես «Մագնոն» Բաց Բաժնետիրական Ընկերություն:

2002 թվականից ընկերությունը սկսել է արտադրել զբոսայգու և մարզահրապարակների սաքավորումներ:

2003 թվականից արտադրում է դեկորատիվ դռներ և դարպասներ:

2005 թվականից վերսկսվում է մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը:

2007թ. ընկերությունը սկսում է մատուցել նախագծային ծառայություն:

2011 թվականից ձեռնամուխ է լինում մետաղական կահույքի արտադրությանը:

2012թ. բացվում է Մագնոն Բիզնես Կոնտրոնը:

2013թ. սկսվում է 
այլընտրանքային էներգիայի համակարգեր ներկրումը և վաճառքը: 

2014  թվականից սկսվում է պլաստիկ մասերով խաղասարքերի արտադրությունը:

2015 թվականից սկսվում է սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված խաղասարքերի արտադրություն:

2016 թվականից սկսվում է բակային ֆիթնեսի սարքավորումների արտադրությունը:

2017 թվականից առաջին խաղասարքն արտահանվեց Մալավի (Աֆրիկա):

2018 թվականին Թբիլիսիում (Վրաստան) տեղադրվեց մանկական խաղասարքեր։

2019 թվականից հանդիսանում է Լեհական Novum խաղահրապարակներ արտադրող ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: